Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է, որ պատրաստվում է մնալ Իտալիայում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Դժվար է մտածել թիմը լքելու մասին, երբ դառնում ես չեմպիոն և համարվում ես ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կարևոր է գավաթներ նվաճել և դառնալ ակումբի մասնիկը:
Թուրինում ապրող մարդիկ ինձ հարգում և սիրում են: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում: Ընտանիքս նույնպես հարմարվել է այս քաղաքին: Ես չեմ մտածում «Յուվենտուս»-ը լքելու մասին»,- հայտարարել է չիլիացին:










































