Իտալական «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն հուսով է, որ ակումբը գլխավորելու հնարավորություն կստանա:
«Լքեցի «Միլան»-ը, քանի որ եկել էր ժամանակը: Բայց ակումբը կմնա իմ սրտում: Այստեղ հանդես եմ եկել 14 տարի և գիտեմ՝ ինչ են զգում հիմա ակումբի նախագահն ու մարզիչը:
Հուսով եմ՝ մի օր կգլխավորեմ «Միլան»-ը: Ակումբը պետք է նորից փորձի ապավինել «իր մարզչին»: Բեռլուսկոնիի թիմը վերջին 25 տարիներին շատ բան է արել ակումբի համար»,- հայտարարել է Գատուզոն:








































