Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի՝ «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը հայերեն թարգմանվելուց հետո այժմ հրատարակվելու է նաև ֆրանսերեն տարբերակով։ Այս մասին հայտնում է թուրքական T24 կայքը։
«1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը թարգմանվել է ֆրանսերեն, տպագրվելու է «Les Prairies Ordinaires» հրատարակչության կողմից։ «1915, Le Génocide Arménien» գիրքը լույս կտեսնի մարտի 19-ին Ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին թուրքերեն։ 2014 թվականի դեկտեմբերին Ջեմալը Երևանում ներկայացրել է իր գրքի հայերեն տարբերակը։








































