Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավատում է, որ առաջին խաղում 1:3 հաշվով պարտությունից հետո թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կարող է հաղթահարել «Մոնակո»-ի արգելքը:
«Ցանկանում ենք ներդնել մեր ողջ ուժերը՝ լավագույն խաղը ցուցադրելու համար: Եթե չհավատայինք, որ կհասնեք արդյունքի, այստեղ չէինք լինի:
«Մոնակո»-ն շատ հզոր պաշտպանություն ունի, այդ իսկ պատճառով պետք է ստեղծագործ ֆուտբոլ ցուցադրել առջևի գծում»,- Վենգերի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:









































