Լոնդոնի «Արսենալ»-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը նշել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը պատանի տարիների իր կուռքն է եղել: Օզիլը հայտարարել է, որ Զիդանը ֆուտբոլի պատմության ամենակատարյալ խաղացողներից է:
«Երբ երիտասարդ էի, իմ կուռքը Զինեդին Զիդանն է: Իմ տեսակետից, նա ֆուտբոլի պատմության ամենակատարյալ խաղացողներից մեկն է:
Զիդանը միշտ վտանգ է ներկայացրել և հիանալի գործել պաշտպանության գծում: Ես նրանից օրինակ եմ վերցրել»,- Sport-ը մեջբերում է Օզիլի խոսքերը:









































