Գերմանական «Շալկե»-ի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը, ով վնասել է ձախ աչքի արյունատար անոթը, հնարավոր է, չկարողանա օգնել թիմին առաջիկա խաղում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ակումբի գլխավոր տնօրենը:
Հարկ է նշել, որ 29-ամյա հարձակվողը բաց թողեց նաև Իտալիա – Հոլանդիա ընկերական խաղը:
«Թվում էր՝ Հունտելարը վնասվածքից կապաքինվի մի քանի օրվա ընթացքում, բայց, ինչպես պարզվում է, ավելի երկար ժամանակ է հարկավոր»,- ասել է գլխավոր տնօրենը:









































