«Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելին, ով հիվանդության պատճառով բաց է թողել «Սուոնսի»-ի դեմ խաղը, խորհուրդ է տվել իր թիմի հաջորդ մրցակցին` «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Վայելե´ք պահը, քանի դեռ չեմ վերադարձել»,- գրել է իտալացի ֆուտբոլիստն Instragram-ի իր էջում:
Հավելենք, որ Անգլիայի առաջնության նախորդ տուրի շրջանակներում կայացած հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:0 հաշվով առավելության էր հասել «Տոտենհեմ»-ի նկատմամբ:





































