Նավթի համաշխարհային գներն այսօր ընկնում են ԱՄՆ-ում «սև ոսկու» պաշարների մասին տվյալների վերաբերյալ ներդրողների սպասումների ֆոնին։ Այս մասին են վկայում առևտրի արդյունքները:
Երևանի ժամանակով ժ. 08.35-ին Brent ապրանքանիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 2.25%-ով՝ մինչև 53.44 դոլար 1 բարելի դիմաց:
WTI ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 0.46%-ով՝ մինչև 43.68 դոլար 1 բարելի դիմաց:
Վաղը՝ մարտի 18-ին, ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության հարցերով վարչությունը կհրապարակի երկրում 1 շաբաթվա նավթի կոմերցիոն պահուստների տվյալները, որն ավարտվել է մարտի 13-ին:
Reuters-ի կողմից հարցման ենթարկված վերլուծաբանները ակնկալում են 3.5 մլն բարել ցուցանիշի աճ: Ընդ որում՝ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ում «սև նավթի» պահուստները ավելացել էին 4.512 մլն բարելով՝ մինչև 448.9 մլն բարել:











































