Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ պատասխան հանդիպումը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ հանդիպմանը չեն մասնակցի նաև Ստուրարոն և Դե Չելյեն: Երկու ֆուտբոլիստների ապաքինման համար կպահանջվի երկու շաբաթ:
Նշվում է, որ թիմի պաշտպան Կասերեսը շարունակում է ապաքինվել լուրջ վնասվածքից:








































