Friday, 17 05 2024
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին
Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը
Ծրագիր ու օրակարգ կա., առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ. Գալստանյանը ԵՊՀ բակում է
15:25
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Թունավորումների թիվն ավելացել է
Սևան քաղաքում մեկնարկել են որոշ փողոցների և մայթերի հիմնանորոգման աշխատանքները
Քաղաքականապես անկախ գործընթացների միջոցով իրավունքները պաշտպանելու այս աշխատանքը կարևոր է. ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարը մեկնել է Թուրքմենստան
Ի՞նչ է անում Ալիեւի օգնականը ԱՄՆ-ում. Գրիգորյանը կհետեւի՞ նրան
14:50
Կաննի կինոփառատոնի կարմիր գորգը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ավտոներկրողների բիզնեսում մենք կոպիտ միջամտություն ենք արել, ժամանակի ընթացքում պետք է փոխել. Թունյան
Գարնանային տրամադրությու՞նը, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Կորպորատիվ կառավարման կանոնագիրք» նոր հասկացություն ենք ներդնում, կլինի կամավոր սկզբունքով. Պապոյան
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր մինի բեռնիչ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
14:30
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել. Yonhap
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասը վերականգնվել է
14:10
Քենիայում ավելի քան 290 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Էվրիկա» առևտրային կենտրոններում խուզարկություններ են
Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպել է ՀԱԿ փոխնախագահներին
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
Թուրքիայում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Դեմիրթաշը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման
Տավուշի մարզպետը հանդիպել է Կիրանցի բնակիչների հետ

Սերժ Սարգսյանն ընտրեց նախագահական համակարգը, բայց դրա պատասխանատվությունը թողեց խորհրդարանի վրա

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություների շուրջ կոնսոլիդացիա ապահովելուց հետո հանդիպել է փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովի հետ և հայտնել, որ ինքը քաղաքական հավանություն է տալիս հանձնաժողովի կողմից ներկայացված փոփոխությունների հայեցակարգին: Սակայն Սարգսյանը, միաժամանակ, արտահայտել է որոշ մտահոգություններ` առաջարկվող խորհրդարանական մոդելի երկու բաղադրիչների հետ կապված. ինչպես պետք է նոր համակարգը ապահովի երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը:

Երբ սահմանադրական փոփոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը 2014թ. ապրիլի 10-ին առաջին անգամ ներկայացրեց փոփոխությունների հայեցակարգը, այն ժամանակ քաղաքական կոնսոլիդացիա չկար, և խորհրդարանական ուժերից չորսը հայտարարում էին, որ դեմ են սահմանադրական փոփոխություններ անցկացնելու մտադրությանը և անգամ չեն ցանկանում քննարկել այդ փոփոխությունների առանձին դետալներ: Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը կառավարման գործող համակարգի կողմնակիցն է: «Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցով իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվելու, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս, ես այդպես եմ կարծում»,- գրեթե մեկ տարի առաջ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը:

Հիմա էլ նախագահը շարունակում է վերապահումներ ունենալ առաջարկվող նոր մոդելի նկատմամբ, և թերևս դա է պատճառը, որ Սարգսյանն առաջարկում է մշակել Սահմանադրության երկու նախագիծ՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու և գործող կառավարման համակարգը կատարելագործելու:

Այս երկու նախագծերը հանձնաժողովի կողմից ներկայացվելուց հետո պետք է ներկայացվեն խորհրդարանի քննարկմանը, և խորհրդարանը պետք է որոշի` անցնե՞լ խորհրդարանական համակարգի, թե՞ պահպանել գործող նախագահական համակարգը` այն որոշակի բարեփոխումների ենթարկելով: Այսպիսով` Սերժ Սարգսյանն իր վրայից գցում է կառավարման մոդելի ընտրության հարցը` այն դնելով խորհրդարանի վրա:

Իսկ ի՞նչ որոշում կարող է կայացնել խորհրդարանը: Եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը մտահոգություններ ունի կառավարման գործող համակարգի կապակցությամբ և կողմնակից է գործող նախագահական համակարգին, ապա պարզ է, որ դրան կողմ են լինելու նաև ՀՀԿ-ականները: Բայց այնպես չէ, որ այս հարցում նրանք միայնակ են լինելու: Այս հարցում ՀՀԿ-ի ամենալուրջ աջակիցը լինելու է ԲՀԿ-ն: Սերժ Սարգսյանի հետ ԲՀԿ խմբակցության անդամների հանդիպումից հետո ԲՀԿ մամուլի նոր խոսնակ Վահան Բաբայանի այն հայտարարությունը, որ ԲՀԿ-ն վերահաստատել է իր մոտեցումը, ավելի շատ նշանակում էր, ոչ թե այն, որ ԲՀԿ-ն մերժում է սահմանադրական փոփոխությունների գաղափարը, այլ, որ ԲՀԿ-ն վերահաստատում է գործող նախագահական համակարգին իր կողմ լինելը:

Գործող համակարգը պահպանելուն կարող են կողմ լինել նաև խորհրդարանական այլ խմբակցությունների ներկայացուցիչներ ևս: Նրանց հիմնավորումներն այսօր արդեն կարելի է կանխատեսել. «Կուսակցությունները Հայաստանում կայացած չեն, և ամբողջ իշխանությունը հանձնելով խորհրդարանին` նշանակում է իշխանությունը հանձնել շմայսներին, լֆիկներին, թոխմախներին»: Այս հիմնավորումը կարող է չափազանց դուր գալ նաև հասարակությանը, որը կհամարի, որ երկրի ճակատագիրը չի կարելի վստահել կիսաքրեական տարրերին կամ զինվորական օլիգարխիայի ներկայացուցիչներին:

Երբ այս երկու տարբերակները դրվեն քվեարկության, գործող նախագահական համակարգի կողմնակիցները ակնհայտորեն մեծամասնություն կունենան խորհրդարանական համակարգի կողմնակիցների նկատմամբ, և կստացվի, որ ոչ թե Սերժ Սարգսյանը նախապատվությունը տվեց նախագահականին, այլ` խորհրդարանը:

Այդ դեպքում ի՞նչ պետք է լինի վերարտադրություն օպերացիայի հետ, չէ՞ որ սահմանադրական փոփոխությունների հակառակորդները պնդում էին, որ իրենք դեմ են խորհրդարանական համակարգին անցնելուն, քանի որ դա արվում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունն ապահովելու համար: Իրականում` գործող համակարգի դեպքում Սարգսյանի վերարտադրությունն առավել քան իրատեսական է. նա այդ դեպքում, լինելով իշխող կուսակցության նախագահ, կարող է գլխավորել կառավարությունը, մանավանդ` գործող Սահմանադրության բարեփոխման արդյունքում նախագահի լիազորությունների էական կրճատում տեղի կունենա:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Իսկ եթե ընտրվի նրա ցանկությանը համապատասխանող մոդել՝ բարեփոխվի ներկա Սահմանադրությունը, ապա Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, կհավակնի վարչապետի պաշտոնին:

Իսկ ընտրությունը, ինչպես նշեցինք, կատարելու են այս հարցում ռազմավարական դաշնակիցներ դարձած ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն: Ինչպես ասում էր «Կովկասի գերուհին» ֆիլմի հերոսը, նա ով խանգարում էր, նա էլ մեզ կօգնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում