Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ դեռ չի մտածում «Ռոլան Գարս»-ի մասին, որի հաղթող ճանաչվել է 7 անգամ:
««Ռոլան Գարոս»-ը կարևոր մրցաշար է, բայց ես դեռ չեմ մտածում այդ մասին: Չեմ մտածում նաև վարկանիշային աղյուսակում տեղիս մասին: Փորձելու եմ հնարավորինս հաջող հանդես գալ:
Գլխավոր նպատակս լավագույն մարզավիճակ ձեռք բերելն է»,- հայտարարել է Նադալը:










































