Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ի՞նչ է ուզում ասել Լոս Անջելեսում «ծնողների մոտ գտնվող» Րաֆֆի Հովհաննիսյանը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Լոս Անջելեսից հանդես է եկել հայտարարությամբ, իր իսկ բնութագրմամբ՝ խոսքով: Նրա խոսքը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նաև իր կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանի և Ռուբիկ Հակոբյանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներին:

«Ես առայժմ գտնվում եմ ծնողներիս մոտ: Մեծ ցավ է պատճառում այն, ինչ կատարվել և հատկապես կատարվում է Հայաստանում, իսկ խոսքը միայն փաստացի իշխող կուսակցապետի խնդրած ոչ ֆորմալ ու ինքնանպատակ խորհրդակցությունների մասին չէ: Վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ»,- նշված է Ր. Հովհաննիսյանի խոսքում:

Թվում էր, թե Ր. Հովհաննիսյանը պետք է բացատրություն տար, թե ի վերջո՝ Ա. Մարտիրոսյանն ու Ռ. Հակոբյանն այդ հանդիպմանը գնացել են ի՞ր ցանկությամբ, թե՞ ինքնուրույն որոշում են կայացրել. չէ՞ որ նրանց այդ հանդիպումից հետո «Ժառանգության» մեկ այլ անդամ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, թե իրենք կուսակցությունում քննարկել են Ս. Սարգսյանի հրավերը և դեմ են եղել այդ հանդիպմանը: Զ. Փոստանջյանը հայտարարել էր, թե նրանք «հավանաբար որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ են գնացել»: Ա. Մարտիրոսյանը հակադարձել էր, թե Ր. Հովհաննիսյանն այդ հանդիպման մասին տեղյակ է եղել:

Ր. Հովհաննիսյանը, սակայն, այդ հանդիպմանը տեղյակ լինելու կամ համաձայնություն տալու մասին որևէ խոսք չի ասում իր խոսքում և չի փորձում փարատել կուսակցության ներսում գոյություն ունեցող սուր տարաձայնությունների մասին կարծիքները: Կամ՝ ինչ է ցանկացել ասել «վտանգները շատ ավելին են՝ խորն ու ընդարձակ» ձևակերպմամբ՝ կարծես թե ինտրիգ թողնելով իր վերադառնալու և անելիք հայտարարության մեջ: Եվ ինչպես միշտ, բավականին դժվար է հասկանալ, թե ինչ է ցանկանում ասել Ր. Հովհաննիսյանը:

Զ.Փոստանջյանը չցանկացավ մեկնաբանել Ր.Հովհաննիսյանի այս խոսքը՝ աելով, թե նա կվերադառնա Հայաստան, և անձամբ իրանից կստանակ ձեզ հետաքրքրող մեկնաբանությունները:

«Կարծում եմ, որ իր հայտարարության մեջ ամբողջովին պարզ ասել է իր մտահոգությունները, և մեկնաբանելու կարիք չկա»,- Ր. Հովհաննիսյանի խոսքը չի ցանկանում մեկնաբանել Ա. Մարտիրոսյանը:

Այդ դեպքում ինչպե՞ս են Ա. Մարտիրոսյանն ու Ռ. Հակոբյանը Ր. Հովհաննիսյանի հետ քննարկել Ս. Սարգսյանի հետ հանդիպելու հարցը, չէ՞ որ նա Հայաստանում չէ: Հայտնի է, որ Ր. Հովհաննիսյանի հետ կապ հաստատելը բավականին դժվար է: Անգամ իր կուսակցականները նրա հետ չեն կարողանում հեռախոսով զրուցել: Իր կուսակցության անդամներն ասում են, որ այդպես է անգամ, երբ նա Հայաստանում է լինում: Միակ կապը էլեկտրոնային փոստով նամակագրությունն է:

«Պարոն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ անելու մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի հետ վարչության նիստում այդ հարցը չքննարկենք: Այդ և ներկուսակցական որևէ հարցի շուրջ մեկնաբանություն չեմ անի»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը:

Հարցին՝ միգուցե, այնուամենայնիվ, նրանք առանց Ր. Հովհաննիսյանի հետ համաձայնեցնելու կամ անգամ տեղյակ պահելո՞ւ են գնացել այդ հանդիպմանը, քանի որ նրանց այդ հանդիպումը անակնկալ է եղել իրենց կուսակիցների համար: «Նորից եմ կրկնում՝ ներկուսակցական հարցերի շուրջ որևէ մեկնաբանություն չեմ անելու մինչև պարոն Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադառնալը»,- պնդեց Ա. Մարտիրոսյանը:

Վերջինս նաև ավելացրեց, թե Ս. Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ինքն ու Ռ. Հակոբյանը ներկայացրել են իրենց հիմնական պահանջները, համաձայն որոնց մինչև սահմանադրական փոփոխությունները պետք է ընդունվի  հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ընտրություններից հետո պետք է հրապարակվեն ընտրացուցակները և ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրվեն, տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ամրագրվի սահմանդրության առաջին հոդվածի անփոխարինելիությունը՝ հատկապես ինքնիշխանությունը, կուսակցություններին հատկացվի պետական անկախ ֆինանսավորում:

«Մեր մոտեցումը բացարձակապես չի փոխվել՝ ինչպես այդ հանդիպումից առաջ, այնպես էլ հանդիպման ընթացքում և հանդիպումից հետո: Եթե ընդունվեն այն առաջարկները, որոնք «Ժառանգությունը» դեռ մեկ տարի առաջ էր ներկայացրել, այդ դեպքում մենք կկարողանանք բովանդակային քննարկում անել: Հակառակ պարագայում որևէ փոփոխություն մեր դիրքորոշման մեջ չի լինի»,- ասում է Ա. Մարտիրոսյանը:

Իսկ եթե այդ առաջարկությունները մասամբ ընդունվեն, ասենք՝ մեկը կամ երկուսը՝ հարցին նա պատասխանեց. «Երբ կոնկրետ իրավիճակ լինի, այդ ժամանակ էլ կոնկրետ քննարկում և որոշում կլինի»:

Հետաքրքրվեցինք՝ ամեն դեպքում, երբ ինքն ու Ռ. Հակոբյանը հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանին էին ներկայացնում սահմանադրական փոփոխությունների հետ կապված իրենց այդ առաջարկությունները, նա ինչպե՞ս ընդունեց դրանք: Արդյոք դրանք ընդունելու կամ մերժելու որևէ ակնարկ արե՞ց: «Դա արդեն իրենց որոշման տիրույթում է, մենք ներկայացրել ենք առաջարկները: Պայմանավորվածությունը հետևյալն է՝ իրենք կքննարկեն ու կպատասխանեն»,- պատասխանեց Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, թե, այնուամենայնիվ, մտահոգություն ունի, որ իրենց առաջարկները չեն ընդունվի:

Ամեն դեպքում Ր. Հովհաննիսյանը դեռ Հայաստանում չէ, և հայտնի չէ՝ երբ կգա: Չի բացառվում, որ նա Հայաստանում լինի մարտի վերջին, քանի որ այդ ժամանակ ծրագրված է նշել իր հիմնադրած Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի 20-ամյակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում