Այսօր Փարիզի Ելիսեյան դաշտերերում բացվել է հին ավտոմեքենաների և մոտոցիկլերի աճուրդը: Այս տարի Retromobile շոուում, որը արդեն 37 տարի իր շուրջն է հավաքում ավտոմեքենաների սիրահարներին, ներկայացված է 100 ավտոմեքենա և 27 մոտոցիկլ: Միջոցառման կազմակերպիչները հատուկ հույսեր են կապում Ռուսաստանի և Չինաստանի հարուստ քաղաքացիների հետ: Արդեն վաճառվել են մի քանի հին մոդելներ: Ներկայացված մեքենաների շարքում են 1960թ-ի արտադրության Simca-ն, որը պատկանել է գեներալ Շառլ դե Գոլին, ինչպես նաև Լեոնիդ Բրեժնևի «ԶԻԼ»-ը: Աճուրդի հյուրերին հնարավորություն է ընձեռվել շփվել հին մեքենաների տեխնիկների և մասնագետների հետ:








































