Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները շարունակում են դժգոհել դարպասապա Իկեր Կասիլյասի՝ «Ատլետիկո»-ի հետ դերբիում (4:0) և Գելզենկիրխենի «Շալկե»-ի հետ Չեմպիոնների լիգայի հանդիպման (4:3) ժամանակ ցուցադրած անվստահ խաղից:
Թիմի ավագը «Լևանտե»-ի հետ խաղում (2:0) մնացել էր պահեստայինների նստարանին, բայց երկրպագուները նրան սուլել են նույնիսկ այդ ժամանակ:
Խաղի մեկնարկից առաջ մարզադաշտում կազմերը ներկայացնելիս երկրպագուները սուլել են, երբ հայտարարվել է Կասիլյասի անունը:
Marca-ի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստվում է առաջիկա «կլասիկո»-ում դարպասում տեղ վստահել Կասիլյասին:





































