Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Վ. Գասպարյանի հրամանով Պողոս Մարգարյանը ազատվել է Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Պ. Մարգարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման քննական բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արամ Գալստյանը ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատարի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: