Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Արկածախնդիրը 1400 օրում հաղթահարել է 250 հազար կիլոմետր՝ Գինեսի գրքում հայտնվելու համար (տեսանյութ)

Բրիտանացի Գրեմ Հյուզը գրեթե 4 տարի է վատնել Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար: Արկածախնդիրը որոշել է այցելել աշխարհի բոլոր երկրները՝ տեղաշարժվելով առանց ինքնաթիռի:

Հանուն դրա նա զոհաբերել է աշխատանքն ու սիրած աղջկան, սակայն ճանապարհորդը իր նպատակին չի կարողացել հասնել՝ հաղորդում է Mirror-ը:

33-ամյա Հյուզը 1426 օրում հաղթահարել է 250 հազար կիլոմետր: Այդ ժամանակահատվածում նա այցելել է 201 երկիր և ոչ մի անգամ չի նստել ինքնաթիռ: Ընդ որում ՝ նա երկու անգամ հայտնվել է ճաղերի հետևում՝ Կոնգոյում ու Կաբո-Վերդեում: Նրան մեղադրում էին լրտեսության մեջ:

Հավակնոտ բրիտանացին իր շրջագայությունը նկարահանել է տեսախցիկով ու տեղադրել իր YouTube-ալիքում:

Վերջին տեսանյութում երևում է, թե որքան ուրախ է տղամարդը, որ իր արկածները վերջապես ավարտվել են:

Սակայն Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել նրա ձեռքբերումները, քանի որ Լեհաստանից Ռուսաստան տեղափոխվելիս նա մաքսային հսկողություն չի անցել: Տղամարդը ընդունում է, որ ինքը հատել է «ինչ-որ գետ»: «Դա եղել է ոչ մեծ հնարք»,- համաձայնում է Գրեմը:

Հենց այդ պատճառով Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն կարող ճանաչել նրա ռեկորդը, քանի որ «գործ չունեն անօրինական բաների հետ»:

Ստանալով պատասխանը՝ բրիտանացին ավտոբուս է նստում ու պաշտոնապես հատում ՌԴ սահմանը:

Ներկայում նա սպասում է ռեկորդի իր հայտի վերանայմանը:

Գրեմ Հյուզը ճանապարհ էր ընկել 2009թ հունվարի 1-ին: Նա այցելել էր Հարավային Ամերիկա, Կանադա, Իսլանդիա, Հարավային Աֆրիկա, Մադագասկար, Իրան, Նոր Զելանդիա, Աֆրիկա և այլ երկրներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում