2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների պոտենցիալ հանրապետական թեկնածու Ջեբ Բուշը կիրառել է անձնական էլեկտրոնային փոստը անվտանգությանն ու զինվորականներին վերաբերող հարցերի քննարկման համար։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի տվյալներով՝ զբաղեցնելով Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնը՝ Բուշը կիրառել է անձնական փոստը՝ նամակներ փոխանակելու այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է 9/11-ի ահաբեկչություններից հետո Ֆլորիդայում ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայումն ու զորքերի տեղակայումը Մերձավոր Արևելքում։
Քաղաքական գործչի օգնականը հաստատում է, որ Բուշի էլեկտրոնային փոստի ոչ մի նամակ գաղտնի տեղեկատվություն չի պարունակում։
Ավելի վաղ սկանդալի կենտրոնում էր հայտնվել նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով նույնպես անձնական փոստ էր կիրառել գործնական նամակագրության համար։










































