Marca-ի հաղորդմամբ, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերթական անգամ ստիպված է եղել պատասխանել իր ապագայի մասին հարցերին:
Գվարդիոլայի խոսքերից ելնելով` կարելի է ենթադրել, որ նա շուտով կարող է լքել կատալոնական ակումբը:
«Ես ինձ հրաշալի եմ զգում «Բարսելոնա»-ում, այլապես պայմանագիրս ևս մեկ տարով չէի երկարաձգի: Բացառությամբ Ալեքս Ֆերգյուսոնի և Արսեն Վենգերի, յուրաքանչյուր այլ մարզիչ ակումբում աշխատում է 4-5 տարի և ավարտում ցիկլը»,- բացատրել է Գվարդիոլան: