Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շնորհակալություն է հայտնել թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, ով հայտարարել է, որ իտալացի մասնագետը մնալու է թիմում, տեղեկացնում է tribalfootball.com-ը:
«Մեր թիմի նախագահը հիանալի քայլ կատարեց: Նա հերքեց այն շշուկները, թե իբր ես լքելու եմ թիմն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ցանկանում եմ մնալ «Ռեալ»-ում, ես այստեղ ինձ լավ եմ զգում և ոչ մի խնդիր չունեմ թիմի ֆուտբոլիստի հետ»,- հայտարարել է Անչելոտին:









































