Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Երևանի Երևանի Ծարավ Աղյուրի 55/5 հասցեում երիտասարդ համալսարականների համար նախատեսված նորակառույց բնակարանային համալիր, շրջայց կատարեց բնակարաններում։
Նշենք, որ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ և միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ:
Ծրագրի շահառու են համարվում մինչև 35 տարեկան (առանձնահատուկ դեպքերի համար հնարավոր են որոշակի շեղումներ ), ԵՊՀ-ում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և գիտական աստիճան ունեցող, ամուսնացած և բնակարանի կարիք ունեցող անձինք: Պայմանագիրը ստորագրելուց հետո շահառուի հիմնական աշխատավայրը 7 տարի անընդմեջ պետք է լինի Երևանի պետական համալսարանը: Այն խախտելու դեպքում նոր բնակարանատերը ԵՊՀ շրջանավարտների միավորմանը պետք է կնքված պայմանագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով լրավճար կատարի:





































