«Գանձասար Կապան»-ի ղեկավարությունը փորձառու մասնագետ Սամվել Պետրոսյանին առաջարկել է ստանձնել ակումբի Տեխնիկական տնօրեն, մարզիչ-խորհրդականի պաշտոնը:
Սամվել Պետրոսյանը ընդունել է առաջարկը և այսուհետ կստանձնի ակումբի համար կարևոր և պատասխանատու այս պաշտոնը:
«Գանձասար Կապան»-ի գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Աշոտ Բարսեղյանը, գլխավոր մենեջեր է նշանակվել Վահան Դանիելյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ ակումբի գործադիր տնօրենն է Գառնիկ Աղաբաբյանը, իսկ Սպորտային տնօրենի պաշտոնը վստահվել է Սարգիս Ասոյանին:








































