Osmo ընկերությունը iPad-ի համար թողարկել է յուրօրինակ ծրագիր, որը ստացել է Masterpice անվանումը: Հավելվածը կարողանում է ցանկացած նկար «տեղադրել» գծերի հաջորդականությամբ, որոնք կարելի է նկարել թղթի վրա՝ ստանալով նկարի ճշգրիտ պատճենը։ Այս մասին գրում է Hitechvesti.ru-ն:
Նկարելու համար պետք է iPad-ն այնպես կարգավորել, որպեսզի թղթի էջը հայտնվի տեսախցիկի տեսադաշտում: Նկարը «դրվում է» տեսախցիկի պատկերին հավելյալ իրականության ռեժիմում: Այսպիսով կարելի է ընկերոջը նվիրել նկար՝ նույնիսկ նկարել չիմանալու դեպքում։











































