Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը հայտարարել է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիր սատանաներ»-ը պետք է վերադարձնեն Թուրինի «Յուվենտուս»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը, տեղեկացնում է Football Italia-ն:
«Անգլիական թիմը պետք է ձեռք բերի Պոգբայի տրանսֆերը, քանի որ նրանց նոր կիսապաշտպան է հարկավոր: Ֆրանսիացին հիանալի է հանդես գալիս Թուրինում: Ֆիզիկապես նա անչափ ուժեղ ֆուտբոլիստ է և ծանոթ է անգլիական ֆուտբոլին»,- հայտարարել է Քինը:







































