Բրազիլիայի ազգային հավաքականը Chevrolet Brasil Global Tour-ի շրջանակներում հունիսին ընկերական հանդիպումներ կանցկացնի Մեքսիկայի և Հոնդուրասի հետ, տեղեկացնում է Reuters-ը:
Երկու հանդիպումները կկայանան հունիսի 7-ին և 10-ին: Հանդիպումների վայրը դեռ պարզ չէ:
Հավելենք, որ Դունգայի սաներն ընկերական հանդիպումներ կանցկացնեն Ֆրանսիայի և Չիլիի ընտրանիների հետ:





































