Ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Միլան»-ը կարող է գնել «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը: Ֆալկաոն վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Անգլիական ակումբը մտադիր չէ ձեռք բերել Ֆալկաոյի տրանսֆերը: Բացի այդ, կոլումբիացի հարձակվողին հիասթափեցրել է ակումբի մարզչական շտաբի՝ իրեն երկրորդ թիմ տեղափոխելու մասին որոշումը:
«Մոնակո»-ն նույնպես մտադիր չէ պահել Ֆալկաոյին և պատրաստ է նրան բաց թողնել լավ առաջարկ ստանալու դեպքում:










































