Ֆրանսիական ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան մեկնաբանել է «Չելսի»-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած դիմակայությունը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ «Չելսի»-ի հետ արտագնա խաղն ավարտելով 2:2 հաշվով: Տիագո Սիլվան լրացուցիչ ժամանակում խփել է իր թիմի երկրորդ գոլն այդ խաղում:
«Շնորհավորում եմ ամբողջ թիմին: Շատ բարդ է խաղալ նման մրցակցի հետ, որը քանակական առավելություն ունի: Լավ խաղ անցկացրինք:
Ունենք բազմաթիվ խաղացողներ, որոնք կարող են բեկել խաղի ընթացքը, բայց մենք հաղթեցինք հոգեբանորեն: Եթե խաղանք նման տրամադրվածությամբ, կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգայում: Այն մեր նպատակն է»,- Սիլվայի խոսքերը մեջբերում է Be In Sports-ը:





































