«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը չի ափսոսում, որ 2014 թվականի ամռանը կատալոնական ակումբում մնալու որոշում է կայացրել: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված էր «Նյու Յորք Սիթի»-ն:
«Բախտս բերեց, և ես մնացի աշխարհի լավագույն ակումբում: Երբ 25 տարի խաղում ես «Բարսելոնա»-ում, որից 17-ը ակումբի գլխավոր թիմում, ապա անչափ հպարտ ես լինում:
Ուրախ եմ, որ չհեռացա «Բարսելոնա»-ից: Ես այստեղ միշտ երջանիկ եմ եղել: Այժմ ինձ լավ եմ զգում որպես թիմի վետերան և ավագ»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Չավիի խոսքերը:










































