Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ վստահում է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով չորս գոլ է բաց թողել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Շալկե»-ի դեմ հանդիպմանը:
«Կասիլյասն այնքան էլ լավ խաղ չցուցադրեց, և նա ընդունեց դա: Այնուամենայնիվ, Իկերը փրկեց իր թիմը հանդիպման վերջնամասում:
Ինչ վերաբերում է հավաքականին, ապա մենք ոչինչ չենք փոխի: Դեռ անհանգստանալու առիթ չունենք: Կարծում եմ` Կասիլյասը գերազանց մարզավիճակում է»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը:






































