Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դուբլ է ձևակերպել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Շալկե»-ի դեմ պատասխան հանդիպմանը: Նա կրկնել է «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի նվաճումը և հավասարվել նրան մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում:
Նշված ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը 75-ական գոլ է խփել: Երրորդ տեղում է «Ռեալ»-ի և «Շալկե»-ի նախկին հարձակվող Ռաուլը, ով իր ակտիվում 73 գոլ է գրանցել:
Հիշեցնենք` «Շալկե»-ի դեմ խաղում առաջին գոլը հեղինակելուց հետո Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ եվրագավաթների պատմության լավագույն ռմբարկուն:







































