Իտալական «Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին խոսել է իր ապաքինման ընթացքի մասին, հաղորդում է Football Italia-ն:
«Չորեքշաբթի օրը բուժզննում կանցնեմ: Եթե ամեն ինչ նորմալ լինի, ապա հինգշաբթի օրը ես կկարողանամ մարզվել:
Ցանկանում եմ պատրաստ լինել «Ինտեր»-ի դեմ հանդիպմանը»,- հայտարարել է Շարավին:
Հավելենք, որ միլանյան դերբին կկայանա ապրիլի 19-ին:







































