Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Քոչարյանը կազմակերպեց ու ոչնչացրեց ԲՀԿ-ն. Մուշեղ Սաղաթելյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը։

– Պարոն Սաղաթելյան, ինչպե՞ս եք մեկնաբանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, նրա արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ կատարված վերջին դեպքերն ու ընդհանրապես՝ ոչ իշխանական դաշտում տեղի ունեցած երևույթները:

– Իհարկե, ես կարող եմ ասել, թե ինչ եղավ, բայց դրա մասին ավելի մանրամասն գիտեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Սամվել Կարապետյանը, ովքեր արեցին այդ ամենը: Ռոբերտ Քոչարյանը կազմակերպեց ու ոչնչացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. ինքը ծնել էր, ինքն էլ ոչնչացրեց:

– Բայց ինչո՞ւ Ռ. Քոչարյանը: Կամ ինչո՞ւ Բ. Սահակյանը. չէ՞ որ վերջինս ԼՂՀ նախագահն է, ինչո՞ւ պիտի կապ ունենա Հայաստանի քաղաքական դաշտում կատարվող գործընթացների հետ: Իսկ նրա ու Ռ. Քոչարյանի գործողություններն էլ վերջին զարգացումներում գոնե առերևույթ նկատելի չէին:

– Ի՞նչ է, դուք չե՞ք իմացել, որ հանդիպման ժամանակ նրանք էլ են ներկա եղել: Ռ. Քոչարյանը Կիևում լսեց Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, տեսավ, որ 2008 թվականի նման կորցնում են իշխանությունը, վերադարձավ ու իր սատանայական խաղերով վերացրեց ԲՀԿ-ն, ահաբեկեց Գ. Ծառուկյանին: Իսկ Գ. Ծառուկյանին ինչ էր մնում անել՝ իր տղամարդկային արժանապատվությունը պահել ու վերջ: Եվ վերջացրեց Հայաստանում սկսած ինչ-որ արդար գործ: Արդար բառին կասկածելով չվերաբերվեք: Մարդը կարող է մեկ-երկու անգամ սխալվել, բայց հետո փորձել ուղղել սխալներն ու ճիշտ գործել: Եվ ոչ թե նրան չորս կողմից հարվածեն՝ ինչպե՞ս թե, դու նախկինում այս տեսակն էիր: Հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն գոյություն չունի, ինչ-որ ուրվականների հետքեր են թողնում, որ հետագայում ինչ-որ մեկն օգտագործի: Բայց ինձ թվում է, որ դա էլ չի ստացվի: ԲՀԿ-ն ՀՀՇ-ի նման դարձավ ողորմածիկ:

– Բայց այսքանից հետո Գ. Ծառուկյանին հաջողվե՞ց փրկել իր տղամարդկային արժանապատվությունը:

– Նա փրկեց իր արժանապատվությունը, որովհետև չգնաց վա-բանկ, չշարունակեց, թույլ չտվեց, որ ահաբեկությունն ի կատար ածեին:

– Ինչո՞վ էին նրան ահաբեկում:

– Դուք լսել եք Գ. Ծառուկյանի հայտարարությունը, թե չի ուզում, որ արյուն թափվի: Դա իրենց խոսակցությունների ամփոփված արդյունքն էր, և որ ինքը դրա համար է հրաժարվում կուսակցությունից ու կուսակցականությունից: Հակառակ դեպքում ինչու էր հնչեցնում նման հայտարարություն: Կասեր՝ չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել, որովհետև մեր երկրում քաղաքականությունն անբարոյականություն է:

– Իսկ ինչո՞ւ եք վստահ, որ Ս. Սարգսյանի և Ս. Կարապետյանի հետ միասին Ռ. Քոչարյանն ու Բ. Սահակյանն էլ են այդ բանակցություններին մասնակցել:

– Մամուլում եմ կարդացել, որ Ծաղկաձորում եղել են Բ. Սահակյանը, Ս. Կարապետյանը, Ս. Սարգսյանը և Ռ. Քոչարյանը: Որ Գ. Ծառուկյանին Ս. Կարապետյանն է տարել:

– Գ. Ծառուկյանը Ռ. Քոչարյանի համար սպառնալի՞ք էր: Բայց չէ՞ որ Ռ. Քոչարյանն իշխանության չէ:

– Այդ օրերին քաղաքական դաշտում ԲՀԿ-ի հետ կապված ամեն ինչը կազմակերպել է Ռ. Քոչարյանը՝ Վոյինը: Նա է միայն ունակ նման սատանայական պատերազմներ մղելու:

– Բայց մենք հրապարակավ լսեցինք միայն Ս. Սարգսյանի ելույթն ու սպառնալիքները:

– Դա Ս. Սարգսյանի սպառնալիքը չէր, դա նրա պարտությունն էր: Պարտվող մարդն է մարդկանց ահաբեկելու համար իր պաշտոնն օգտագործում: Դա նրա պարտության հայտարարությունն էր: Ինչպե՞ս կարող է երկրի՝ իրեն այդքան հզոր զգացող, այդքան ոստիկաններ, հատուկ նշանակության զորքեր, հանցագործներ ունեցող առաջին դեմքը նման հայտարարություններ անել ու գործողություններ իրականացնել:

– Փաստորեն Ռ. Քոչարյանն ինքը ոչնչացրեց իր ստեղծած կուսակցությունը:

– Այո: Իսկ ինչ է պատահել որ: Եթե ինքն իրեն հայ է համարում ու կարողանում է կրակել մեկ ուրիշ հայի վրա, սպանել նրան, եթե կարող է հոկտեմբերի 27 անել, երկիրը կործանել, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի ու մյուսների նման մարդկանց ոչնչացնել, հանկարծ չի՞ կարող ԲՀԿ-ն ոչնչացնել: Այդքան միամի՞տ եք:

– Բայց ի՞նչն էր դրա պատճառը կամ նպատակը: Չէ՞ որ կարծիք կար, թե ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանի քաղաքական հենարանն է, ու ԲՀԿ-ի միջոցով նա կարող է ակտիվ քաղաքականություն վերադառնալ:

– Որպեսզի իշխանությունը պահեն գոյություն ունեցող այս կլանի ձեռքում, որպեսզի ուրիշ իշխանություն չգա և իրենց կատարած ոճրագործությունները չհանի ու դնի ժողովրդի դեմ, թե՝ եկեք պատասխան տվեք այս հանցագործությունների համար: Ընդամենը դրա համար: Պարզ չէ՞: Ես այդպես եմ կարծում, որ այդ ամբողջը արված էր Ռ. Քոչարյանի ձեռքով: Նա էր ունակ անելու այդպիսի բան: Այդպես կործանել հայոց պետականությունը, ժողովրդին երկրից քշել, ընտանիքները քայքայել: Իսկ դա կարող են անել միայն մեր երկրի թշնամիները:

– Դուք նաև ասացիք, թե ԲՀԿ-ում ուրվականի հետքեր են թողնում, որ հետո օգտագործեն ինչ-որ մեկի համար: Տվյալ դեպքում խոսք է գնում վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, որ նա է ստվերային կերպով համակարգելու և ֆինանսավորելու ԲՀԿ-ից մնացած հատվածը:

– Ոչ: Հ. Աբրահամյանն էլ է այդ տիկնիկային թատրոնների գործիքներից մեկը: Նրան ասեն՝ այսպես արա, այդպես պետք է անի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում