The Telegraph թերթի զբոսաշրջային բաժինն ընտրել է աշխարհի ամենագեղեցիկ 14 գետերը: Ամփոփիչ գնահատականի վրա ազդել են տեղանքի բնութագրերը, ջրերի էկոլոգիական վիճակն ու բնական տեսարժան վայրերի զբոսաշրջային ու արդյունաբերական նպատակներով օգտագործումը:
Առաջին տեղում է Ալյասկայի Քենայ գետը, երկրորդը Մյանմայի Իրավադի գետն է, ապա` չինական Յանցզին, իսկ ցանկը եզրափակում է Գանգես գետը: