Ամերիկացի դերասան ու մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը մարտի 10-ին տոնում է իր 75-ամյակը: Աստղը որոշել է նման տարեդարձին պատասխանատու վերաբերվել: Նորիսը ծրագրում է մասնակցել միանգամից երկու ֆիլմի նկարահանման ու խորհուրդ է տվել երկրպագուներին երբեք չհանձնվել, հայտնում է WND-ը:
«Ինձ հաջողվել է ձևավորել մի քանի կարևոր սկզբունք, որոնք օգնում են ինձ ապրել ու աշխատել: Առաջին հերթին՝ ես երբեք չեմ ֆիքսվում անցյալի սխալների վրա ու ձգտում եմ բոլոր ջանքերս գործադրել, որ ապագայում դրանք չկրկնեմ:
Երկրորդ՝ ես միշտ աշխատելու եմ հանուն ընտանիքի բարեկեցության ու ամեն ինչ կանեմ դրա համար: Ես հաստատ վստահ եմ, որ ոչ մի հաջողություն աշխատանքում չի կարող փոխհատուցել անհաջողությունը կամ վեճը տանը»,- հայտարարել է դերասանը:
Դերասանը խորհուրդ է տվել, որ երբեք չլքեն այն, ինչի նկատմամբ կիրք են զգում կամ ուժեղ հետաքրքրություն: «Եթե դուք հստակ պատկերացնում եք ձեր նպատակը, որով գնում եք, ապա հաստատ դրան կհասնեք»,- ասել է Նորիսը: