Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը այսօր նախատեսված իր ելույթում, ինչպես հայտնի է դարձել, դարձյալ հայտարարելու է ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի ապակայունացնող դերի մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Նախագահ Պուտինի գործողությունները՝ Ղրիմի անօրինական բռնակցումը և ռուսական զորքերի օգտագործումն Ուկրաինայի արևելքի ապակայունացման համար հիմնավորապես խաթարում են ինքնիշխան ազգերի անվտանգությունն Արևելյան Եվրոպայում»,- ասվում է սպասվող ելույթից հրապարակված հատվածներում:
Ըստ Համոնդի՝ Պուտինը մտադիր չէ հետևել միջազգային հասարակության մեջ ընդունված կանոններին, որոնց նպատակն է խաղաղության պահպանումը, ընդհակառակը՝ նա ձգտում է քայքայել դրանք: