Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

Թուրքիայում կրկին բեմադրել են «հայերի դեմ թուրքերի տարած հաղթանակը»

Թուրքիայում շարունակվում են ներկայացվել հայերին հաղթելու բեմադրություններ: Հերթական նման բեմադրությունը ներկայացվել է Ստամբուլում, սակայն նվիրված է եղել Էրզրումի՝ «հայերից ու ռուսներից ազատագրման 97-րդ տարվան»:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Հաբերլեր լրատվակայքը, Իսպիր-Փազարյոլու կազմակերպությունների միությունը միջոցառում է կազմակերպել, որն ընթացել է հակահայ տրամադրություններով: Միջոցառման ժամանակ հանդես են եկել երաժշտական խմբեր, կատարողներ: Ներկա են եղել պաշտոնյաներ, մեծ թվով քաղաքացիներ: Բացի համերգից՝ միջոցառման ժամանակ նաև բեմադրություն է ներկայացվել, որի ժամանակ «թուրքական բանակը հաղթել է հայերին և վեր պարզել թուրքական դրոշը»:

Նշենք, որ օրեր առաջ Արևմտյան Հայաստանի Էրզրումի (Կարին) նահանգը հայերից խլելու 97-րդ տարելիցի առթիվ Աշքալե գավառում ներկայացում է բեմադրվել, որտեղ «հայերը» թալանել են գյուղերը, կոտորել «անմեղ» թուրք բնակիչներին, որից հետո «հերոս» թուրքերը հարձակվել են հայերի վրա ու հաղթել նրանց՝ «ազատագրելով» Էրզրումը։ Հակահայ բովանդակությամբ միջոցառմանը ներկա են եղել ինչպես ՏԻՄ ներկայացուցիչներ, այնպես էլ Անկարայից ժամանած թուրք պաշտոնյաներ։ Բեմադրության ժամանակ թուրք դերասանները ներկայացրել են, թե ինչպես են 1918 թվականի փետրվարի 28-ին մինչև Հայոց ցեղասպանությունը հոծ հայ բնակչություն ունեցած Էրզրումն «ազատագրել հայերից և ռուսներից»։

Նշենք, որ թուրքական իշխանությունների բարձր հովանու ներքո Թուրքիայում հաճախ են Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանը հայերից խլելու առթիվ նմանօրինակ՝ հայերի դեմ թշնամություն և ատելություն սերմանող միջոցառումներ կազմակերպվում։

 

Պատրաստեց՝ Գևորգ Պետրոսյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում