Newmag-ը գրում է՝ կատակում են քաղաքական գործիչները:
1.88-ի շարժման մի հանրահավաքի ժամանակ ցուցարարներին մոտենում է կողմնակի մի անձ ու հարցնում.
-Ապե՛ր, էս ի՞նչ հաշիվ ա, ինչի՞ եք հավաքվել, գոռգոռում:
-Ղարաբաղն ենք ուզում:
-Սոչի՛ն ուզեք, Սոչին… Ավելի լավ տեղ ա:
2. 88-ի փետրվարի 23-ի գիշերային երթի ժամանակ ցուցարարները վանկարկում էին «Միացե՜ք, միացե՜ք»՝ մայթերին կանգնած մարդկանց կոչ անելով միանալ երթին: Երբ «Հայրենիք» կինոթատրոնն անցել էինք, մայթին կանգնած մի տղա «Միացե՜ք, միացե՜ք» կոչին պատասխանեց.«Ապե՛, ձեր էշ խելքին ընկա, մաշնես կոխին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում












































