Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ Արթիկից դեպի Երևան եկող ճանապարհը փակ է:
Առավոտյան մի քանի երթուղայիններ և տաքսիներ կարողացել են Արթիկից Երևան ուղևորվել, սակայն որոշ ժամանակ անց, տեղի իշխանությունների հրահանգով, ճանապարհները փակվել են, և երթուղայիններն ու տաքսիները կա՛մ հրաժարվում են քշել Երևան, կա՛մ առհասարակ հանված են երթուղուց:






































