Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացած խաղում Մոսկվայի «Սպարտակ»-ը 1:3 հաշվով պարտություն կրեց «Կրասնոդար»-ից:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ էր դուրս եկել մոսկովյան ակումբի հիմնական կազմում: Յուրան փոխարիվեց 62-րդ րոպեին, 0:2 հաշվի ժամանակ:
«Կրասնոդար»-ն իր ակտիվում 34 միավոր գրանցեց և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: «Սպարտակ»-ը 29 միավորով 6-րդն է:
«Սպարտակ» – «Կրասնոդար»՝ 1:3
Պրոմես (88’) – Պերեյրա (61’), Արի (67’), Ախմեդով (72’)





































