ԱՄՆ Արիզոնա նահանգի անապատում մի հետաքրքիր վայր կա, որտեղ միմյանց կողքի շարք են կանգնած ինքնաթիռները, գրում է Factroom.ru-ն:
10519600 քառ. մետր այդ տարածքը հավասար է 1300 ֆուտբոլի մարզադաշտի: Այն որպես գերեզմանոց է ծառայում տարբեր սերունդների ռազմական ինքնաթիռների համար: Այդ պատճառով էլ բազային տրվել է «Գերեզմանոց» անվանումը: Այնտեղ գտնվող ինքնաթիռների ընդհանուր արժեքը 35 մլրդ դոլար է:
Բազայի վայրը շատ հաջող է` ինքնաթիռների պահպանման տեսանկյունից, քանի որ անապատի չոր օդի պայմաններում մետաղը չի խոնավանում, իսկ տեղումների քանակն այնքան քիչ է, որ մասերը գրեթե չեն ժանգոտում:














































