ԴԱԻՇ-ի գրոհայիններն առնվազն 42 սպանություն են իրականացրել ջիհադիստների պատվար հանդիսացող սիրիական Ռաքքա քաղաքում։ Այս մասին BBC-ին տեղեկացրել է տեղի ակտիվիստներից մեկը:
Մասնավորապես, նրանք տան տանիքից վայր են նետել Ռաքքայի մի բնակչի, ում կասկածում էին հոմոսեքսուալիզմի մեջ, ինչպես նաև գլխատել են մի տղամարդու, որն իբրև թե անհարգալից է արտահայտվել Աստծո մասին:
ԴԱԻՇ-ն անցյալ տարի նվաճել էր Սիրիայի և Իրաքի զգալի մասը: Գրոհայիններն իրենց տիրապետության տակ գտնվող տարածքներում ոչնչացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի շարք օբյեկտներ:











































