Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկություններով, տունը, որտեղ մեծացել է Nirvana խմբի հանգուցյալ ղեկավար Կուրտ Քոբեյնը, վերջերս աճուրդի է հանվել:
Տունը գտնվում է Էբերդինում՝ Վաշինգտոն նահանգում: Քոբեյնն այդ տանն ապրել է մինչ 9 տարեկան դառնալը, ինչից հետո փոխել է բնակության վայրը՝ կապված ծնողների ամուսնալուծության հետ:
7 տարի անց Կուրտը վերադարձավ Էբերդինի տուն՝ այնտեղ մնալով մինչև 20 տարեկան դառնալը:
Տանը պահպանվել են մի քանի իրեր, այդ թվում՝ ճաշասենյակի սեղանն ու Քոբեյնի սենյակի գորգը: Բացի այդ՝ պատերին մնացել են գրություններ ու նկարներ, որոնց հեղինակը երաժիշտն է, ինչպես նաև Կուրտի բռունցքների հետքերը:
Տան նախնական գինը 400 հազար դոլար է: Անցած տարի այն վաճառքի էր հանվել 500 հազար դոլարով, սակայն գնորդներ չէին հայտնվել:
Կուրտ Քոբեյնը մահացել է 1994թ. ապրիլին: Նրա մահվան հիմնական վարկածը ինքնասպանությունն է:











































