Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները նոր ֆինանսական տարում կզրկվեն անվճար թեյից, թխվածքաբլիթից և տաքսի պատվիրելու իրավունքից՝ հարկատուների հաշվին: Այս մասին ասվում է խորհրդարանի՝ չափանիշների պահպանության հարցերով անկախ կոմիտեի (IPSA) կայքում:
Նորամուծությունների պատճառը միջոցներ տնտեսելու անհրաժեշտությունն է՝ մայիսին կայանալիք ընտրություններից հետո:
«Մենք ներմուծում ենք սահմանափակումներ և կանոնների փոփոխություն՝ համաձայնեցված 2013-ի դեկտեմբերին, որը նաև վերաբերում է սննդի սուբսիդիաներին և հյուրերի ընդունելության կանոնակարգին: Մենք կխստացնենք հյուրանոցներից և տաքսիներից օգտվելու կանոնները: Մենք այլևս չենք ընդունի հեռուստատեսային արտոնագրերի վճարման և տան սեփականության ապահովագրության դիմումներ»,- ասվում է բրիտանական խորհրդարանի 2015-2016 ֆինանսական տարվա ծախսերի վերաբերյալ հրապարակված նյութում:
Փաստաթղթում նշվում է, որ «խորհրդարանականներին կարգելվի թեյ և թխվածքաբլիթ տրամադրել պահանջել, ինչպես նաև ժամը 13:00-ից հետո հյուրանոցներ ամրագրել, եթե նրանք մինչև ուշ երեկո աշխատավայրում են լինում: Նախատեսված չէ նաև մինչև ժամը 23:00-ը պետության հաշվին տաքսի պատվիրելու հնարավորությունը»:
Խորհրդարանի անդամների աշխատավարձերը կսառեցվեն՝ չեղյալ է հայտարարվել դրանց 10 տոկոս բարձրացումը:












































