Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերադարձը տեղի չի ունենա Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղում, տեղեկացնում է AS-ը:
Իտալացի մասնագետը հայտարարել է, որ խորվաթ կիսապաշտպանը կկարողանա մասնակցել «Շալկե»-ի դեմ խաղին, որը տեղի կունենա մարտի 10-ին:
«Մոդրիչը չի հայտավորվի վաղվա խաղին, սակայն թիմի հետ կլինի երեքշաբթի օրը»,- հայտարարել է իտալացի մասնագետը:





































