Ինչպես տեղեկացրել էնք՝ Իրինա Ալեգրովայի երևանյան համերգն անսպասելի առողջական խնդիրների պատճառով չի կայացել: Երգչուհու առողջությունը կտրուկ և անսպասելի վատացել է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Երգչուհու պրոդյուսերական խումբը 168.am-ին տրամադրել է երգչուհու հայտարարությունը. «Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա: Բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին. Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր բեմ դուրս գալ:
Հայցում եմ Ձեր մեծ ներողամտությունը և խնդրում եմ այս հանգամանքին ներողամտորեն վերաբերվել՝ հասկանալով: Մեր հանդիպումն անպայման կկայանա ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին նույն տոմսերով:
Ձեզ հարգող և սիրող, մեր հանդիպմանը սպասող՝ Իրինա Ալեգրովա»:











































