Պատգամավորները ապաարգելափակել են և Ուկրաինայի Գերագույն ռադային աշխատելու հնարավորություն են տվել այն բանից հետո, երբ խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանը խոստացել է քննարկման մտցնել 2 մլրդ գրիվենը բյուջե վերադարձնելու հարցը, որը կառավարությունը չի կարողանում ստանալ «Ուկրնեֆտ» ընկերությունից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Ավելի վաղ՝ այսօր առավոտից 10-ից ավելի պատգամավորներ արգելափակել էին ամբիոնը, նրանցից ոմանք սկսել էին լուսանկարվել դրա ֆոնին: Նրանց պահանջները հստակ չէին։
Ավելի ուշ պատգամավորները հայտարարել են, որ պահանջում են օրակարգ մտցնել կառավարական 2273 օրինագիծը, որը կարգավորում է գրեթե 2 մլրդ գրիվենը պետբյուջե վերադարձնելու հարցը:
Ռադայի խոսնակ Գրոյսմանը պրոֆիլային կոմիտեին հանձնարարել է այսօր վերանայել այդ օրինագիծը ու այն դնել քննարկման, ինչից հետո պատգամավորները ապաարգելափակել են ամբիոնը:









































