Այսօր մարտի 8-ի առթիվ խորհրդարանի կին պատգամավորները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից ստացան նվերներ և ծաղկեփունջ:
Գալուստ Սահակյանը, կարևորելով կանանց դերը խորհրդարանում, ասաց, որ նրանց ներկայությունը նպաստում է ջերմության, անմիջականության, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:
Ընդդիմադիր կին պատգամավորներից ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը և «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը թեև ստացել էին հրավեր, բայց այդպես էլ չմասնակցեցին արարողությանը:
Մանրամասները՝ տեսանյութում։












































