Այն ինքնաթիռը, որում գտնվում էր Յուրի Գագարինը, հավանաբար կործանվել է օդերևութաբանական ուսումնասիրությունների համար օդ բաց թողնված գնդաձև զոնդից մանևրելու պատճառով: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում անելով ՌԴ նախագահի արխիվի կառավարման դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ստեպանովին, որը հրապարակել է կործանումից հետո իրականացված հետաքննության գաղտնի փաստաթղթերը:
«Հանձնաժողովի եզրակացությունը հետևյալն է. քննության արդյունքում ստացված տվյալներից կարելի է եզրակացնել, որ կործանման հիմնական պատճառը գնդաձև զոնդից ինքնաթիռի մանևրելն է»,- ասել է Ստեպանովը:
Հիշեցնենք, որ Յուրի Գագարինը МиГ-15УТИ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 1968 թ. մարտի 27-ին Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանի Նովոսյոլովո գյուղի մոտ: