Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է երկարաձգել իր թիմի ֆուտբոլիստներ Լեոնարդո Բոնուչիի և Կլաուդիո Մարկիզիոյի պայմանագրի ժամկետները, տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները:
Մարկիզիոյի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո:
Բոնուչին ներկա պահին ստանում է տարեկան 2 մլն եվրո, և պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականին:








































