Հոլանդիայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը մարզչական կարիերա է սկսել:
Կլյուվերտը գլխավորել է Կյուրասաոյի հավաքականը: Այսօր կլինի նրա շնորհանդեսը: Հոլանդացու առջև խնդիր է դրված հավաքականը դուրս բերել աշխարհի 2018թ. առաջնություն:
Կյուրասաոյի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Կլյուվերտի առաջին խաղը կլինի մարտի 28-ին: Մրցակիցը կլինի Մոնսերատի հավաքականը:








































