Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը սրունքաթաթի վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպմանը:
Ֆուտբոլիստը լքել է խաղադաշտը առաջին խաղակեսի վերջնամասում:
Բուսկետսը բուժզննում կանցնի, որի արդյունքում կպարզվի վնասվածքի լրջության աստիճանը:










































